1647 դիտում
10:15 17-04-2015
Մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները: Նման կանխատեսման համար բազմաթիվ հիմքեր կան։ Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնցով ապրում են մեր հազարավոր քաղաքացիներ, կրճատվել են տարբեր հաշվարկներով՝ 30-40 տոկոսով: Դրա պատճառը պարզ է՝ Ռուսաստանի ծանր տնտեսական վիճակը, որը, ինչպես հասկացա Պուտինի երեկվա հայտարարություններից, դեռ երկար է տևելու:
Բայց կրճատվել է նաև Արևմուտքի օգնությունը՝ USAID-ի ծրագրերի կրճատումը դրա վառ օրինակն է: Խնդիրը, հավանաբար, ոչ միայն արդյունքների բացակայությունն է և ոչ միայն մեր կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ:
Խնդիրն այն է, որ մեր վիճակը հնարավոր չէ «դրամատիզացնել» այն աստիճանի, որ դրա դիմաց հաջողվի մշտապես փող ստանալ:
Այնպես որ՝ որևէ տեղից շոշափելի օգնություն սպասելն անիմաստ է: Այս իրավիճակն, անշուշտ, ունի նաև իր դրական կողմերը՝ մարդիկ հույսները դնում են իրենց ներքին հնարավորությունների վրա, մտածում են ոչ թե օգնությունների, այլ ներդրումների մասին: Իսկ դրա համար պետք է առանց որևէ դրամաշնորհի, բացառապես սեփական նախաձեռնությամբ փոխել մաքսային և հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը, որպեսզի գործարարները մեր երկրում կարողանան շնչել: Ես այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, թե ինչու նրանք «չեն շնչում»: Բայց երբ հասունանում է օբյեկտիվ անհրաժեշտությունը, վաղ թե ուշ բոլոր արհեստական խոչընդոտները վերանում են»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»