«Եթե նա հաղթի ընտրություններում, մենք ամեն դեպքում ստիպված կլինենք համագործակցել նրա հետ». ռուս փորձագետ
Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) առաջիկա գագաթնաժողովը զուտ նախընտրական գործիք է, որը կոչված է ամրապնդելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, մինչդեռ Հայաստանի ներքին քաղաքականությանն Արևմուտքի և տարածաշրջանային խաղացողների միջամտությունը Մոսկվան գնահատում է որպես երկրի արժանապատվության նվաստացում։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ՄՀՊԻ-ի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։
Ըստ Սիլաևի՝ ԵՔՀ ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է որպես ԵՄ լիիրավ անդամակցության խորհրդանշական փոխարինող Ուկրաինայի և Մոլդովայի համար, իսկ Հայաստանում գագաթնաժողովի անցկացումը եվրոպացի առաջնորդների համար բացարձակապես ոչինչ չարժե, փոխարենն այն ծառայում է որպես հաշվարկված նախընտրական նվեր Փաշինյանին։ «Սա զուտ նախընտրական միջոցառում է այն տեսքով, ինչպես մտածված է»,- ընդգծել է փորձագետը։
Սիլաևը նշել է, որ ՀՀ վարչապետին ԵՄ-ի ակտիվ աջակցությունը Մոսկվայի համար անսպասելի չէ։ Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու գործընթացում նա ամենավճռական քայլը համարել է 2022 թվականի հոկտեմբերը, երբ Եվրամիության ճնշման տակ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի տարածք՝ փաստացի հրաժարվելով ավելի քան երեսուն տարվա բանակցությունների հիմքում ընկած վիճելի կարգավիճակի մասին թեզից։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը՝ ի տարբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի, հրապարակավ չի նշել իր նախապատվությունները ընտրությունների նախաշեմին, Սիլաևը կտրուկ էր. Մոսկվայի լռությունը թելադրված է սկզբունքային դիրքորոշմամբ, ոչ թե անտարբերությամբ։ «Եթե Ռուսաստանում միայն մենք ենք մնացել, որ հավատում ենք ժողովրդավարությանը և Հայաստանի ինքնիշխանությանը, իհարկե ափսոս է, որ միայն մենք ենք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր մյուսների նման ցույց տանք Հայաստանին, որ նրա ինքնիշխանությունն ու նրա ընտրողների կարծիքը ոչ մի բանի տեղ չենք դնում»,- ասել է նա։
Փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է հենց հայկական քաղաքականության կուրսը, այլ ոչ թե այս կամ այն ղեկավարի անձը։ «Խնդիրը կուրսի մեջ է, այլ ոչ թե այն իրականացնող անձի»,- արձանագրել է Սիլաևը՝ հավելելով, որ ռուս պաշտոնյաները հետևողականորեն հավատարիմ են այդ դիրքորոշմանը։ Որպես օրինակ նա բերել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ծավալուն հրապարակային հայտարարությունը՝ այն անվանելով ռուսական շահերի և կարմիր գծերի ավելի հստակ ու թափանցիկ շարադրանք, քան այն ազդակները, որոնք ստացվում են Անկարայից, Բաքվից կամ Փարիզից։
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Մոսկվան աշխատել Փաշինյանի հետ նրա հաղթանակի դեպքում, Սիլաևը պրագմատիկ պատասխան է տվել. «Եթե նա հաղթի ընտրություններում, մենք ցանկացած դեպքում ստիպված կլինենք համագործակցել նրա հետ: Ո՞ւր փախչենք»։ Միևնույն ժամանակ նա հասկացրել է. եթե Հայաստանը շարունակի Ռուսաստանի հետ վերջնական խզման կուրսը, ներառյալ՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ, հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի երևանյան ղեկավարության վրա։
Սիլաևը նաև վիճարկել է թեզը, թե տնտեսական հանգամանքների ճնշման տակ հայկական ցանկացած կառավարություն անխուսափելիորեն կգնա Ռուսաստանի հետ խզման։ «Մենք փորձարարական ճանապարհով տեսնում ենք, որ ցանկացածը չէ։ Հայաստանում միանգամայն կարող է հայտնվել մի կառավարություն, որը հակառակ իր երկրի շահերին կգնա կապերի խզման»,- ասել է նա՝ դրանով իսկ ընդգծելով, թե ինչու է ռուսական դիրքորոշման մանրամասն հրապարակային պարզաբանումը, իր կարծիքով, մնում անհրաժեշտություն։