Իրանական գազը կհասնի նաև Օման
Թեհրանը և Մասկատը բանակցություններ են սկսում Օման իրանական գազի արտահանմանշուրջ: Այդ նպատակով հաջորդ շաբաթ Թեհրան կժամանի Օմանի պատվիրակությունը, հայտնել է Իրանի ազգային գազային արտահանման ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամալին:
Բանակցություններում կողմերը քննարկելու են 200 կմ-անով գազատարի կառուցումը, որը պետք է կապի Իրանը Օմանի Սուհար նավահանգստին:
Գազատարի շինարարությունը կիրականացվի 2 փուլով: Նախագիծը կարժենա 721 մլն ԱՄՆ: Այն շահագործման է ծրագրվում հանձնվել 2017 թվականին: