Իդեալական պահի արված կադրեր` չինացի լուսանկարչից
Չինացի ինքնուս-լուսանկարիչ Տաու Լյուն ճիշտ վայրկյանին իդեալական լուսանկարներ անելու տաղանդ ունի: Նա ֆիքսում է ամենաանհավանական, տպավորիչ ու հուզիչ պահերը, որոնք տեղի են ունենում հայրենի Հեֆեյ քաղաքում:
Ամեն ինչ սկսվել է 3 տարի առաջ, երբ Լյուն գնել է Fujifilm X100 տեսախցիկ: Նա լուսանկարում է աշխատանքի գնալու ճանապարհին եւ ընդմիջման ժամանակ:
Լյուի աշխատանքները բավականին հայտնի են Չինաստանում: