211652_close_icon

Վերցնենք դիցուք Քիմ Քարդաշյանի վրա հարձակվողներին. hասկանալի է, որ նա ո՛չ Սոկրատն է, ո՛չ էլ Պլատոնը. Առավոտ

views-count2266 դիտում article-date 09:44 16-04-2015
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. «Վաղուց ստուգված ճշմարտություն է, երբ մարդը չափից դուրս բացասական հուզական մեկնաբանություն է տալիս այս կամ այն երևույթին, ուրեմն կա՛մ այս, կա՛մ էլ այլ հարցով կյանքը նրան «վիրավորել է», և նա կարիք ունի այդ զգացմունքները ձևակերպելու չարախոսության տեսքով: Անփորձ մարդիկ այդ չարախոսներին փորձում են ինչ-որ բան հասկացնել, վիճել, հակադրվել: Ավելի փորձառուները զսպում են իրենց ու լռում: Բայց առավել իմաստունները կարեկցում են նրանց՝ ով գիտի, թե ի՞նչ է կատարվում նրանց հոգում, ի՞նչ ձախողումներ են նրանք ապրել կյանքում: Վերցնենք դիցուք Քիմ Քարդաշյանի վրա հարձակվողներին: Հասկանալի է, որ նա ո՛չ Սոկրատն է, ո՛չ էլ Պլատոնը, նա համաշխարհային շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկն է՝ նրա շնորհիվ համաշխարհային լրատվամիջոցները 3-4 օր խոսում էին Հայաստանի մասին, իսկ նրա և ամուսնա հետ շփված մեր երիտասարդները հաղորդակից դարձան այդ մեծ աշխարհին: Ինձ թվում է՝ երևույթը դրական էր, չնայած պարզ է, որ այդ այցը չի փոխի հայ ժողովրդի պատմության ընթացքը: Բայց պարզ է նաև, որ այն մարդիկ, որոնք ամբողջ կյանքը երազել են նման ուշադրության մասին, բայց չեն ստացել, հիմա նեղված են: Հասկանանք նրանց և չփորձենք վիճել»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր