Նշանակումներ և կոչումներ ՏԿԱԻՆ-ում
Ապրիլի 15-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի և Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում, ինչպես նաև Փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Արթուր Շահինյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: