Նոր նշանակումներ և կոչումներ ԱԻՆ-ում
Մարտի 21-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 20 նոր նշանակում` ՓԾ Երևան քաղաքի և փրկարարական ուժերի վարչություններում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:
Ա. Երիցյանի այլ հրամանով` ՓԾ ՔՊՄԿՎ բաժնի պետ Արման Ասատրյանին շնորհվել է գնդապետի, իսկ ԲԱՎ ավագ հրահանգիչ Սուսաննա Սարգսյանին, ԲՏՊՎ ավագ հրահանգիչ Անահիտ Դավթյանին, ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ հրամանատարի տեղակալ Գևորգ Խաչատրյանին և Գեղարքունիքի ՄՓՎ Սևանի ՀՓՋ հրամանատարի տեղակալ Գառնիկ Մնեյանին մայորի կոչում: