211652_close_icon
views-count822 դիտում article-date 21:26 15-04-2015

Այցելություններ կկազմակերպվեն Լոռիում բնակվող 95 վետերանների տներ

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող խմբի առաջին նիստը: Խմբի ղեկավար, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը տարածաշրջան առ տարածաշրջան ներկայացրեց միջոցառումների ծրագրային փաթեթը: Հատկապես շեշտվեց Մեծ հայրենականի, ինչպես նաև Արցախյան ազատամարտի թեմաներով ֆիլմերի ցուցադրումների, կենդանի դասախոսությունների, ռազմախաղերի և այլնի կազմակերպման կարևորությունը ուսումնական հաստատություններում, երիտասարդական ակումբներում: Որպես Հայրենական պատերազմի վետերանների վաստակի գնահատանք՝ առաջարկվեց այցելություններ կազմակերպել այն 95 վետերանների տներ, ովքեր, ցավոք, առողջական խնդիրներով ի վիճակի չեն մասնակից լինելու հոբելյանական միջոցառումներին: Տ. Բադոյանը աշխատանքային խմբի անդամներին խնդրեց մինչև հաջորդ նիստը մշտական կապի մեջ լինել միմյանց հետ՝ ծագած խնդիրներին օպերատիվ կարգով լուծումներ տալու համար:

Նմանատիպ նյութեր