Կկազմակերպվեն մարզերում բնակվող շնորհալի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մշակութային այցելությունները մայրաքաղաք
Ամանորյա տոներին ընդառաջ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2015 թվականի դեկտեմբերի 21-ից հունվարի 13-ը կկազմակերպվեն մարզերում բնակվող շնորհալի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մշակութային այցելությունները մայրաքաղաք: Ծրագրում ընդգրկված են նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաներ:
Այցելության ընթացքում երեխաները կդիտեն ֆիլմեր, ներկայացումներ, կունկնդրեն դպրոցական ֆիլհարմոնիայի դաս-համերգները, կայցելեն մի շարք թանգարաններ:
Ծրագիրը մեկնարկում է դեկտեմբերի 21-ին. 150 երեխաներ կմասնակցեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը: