211652_close_icon
views-count5646 դիտում article-date 22:52 14-04-2015

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. կա 6 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մարտունի-Լիճք ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Հայկ Մխիթարյանի վարած Ford Transit մակնիշի 23 OU 187 համարանիշի և նույն մարզի Ծակքար գյուղի բնակիչ Հակոբ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 20 FQ 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Հ. Մխիթարյանն ու ուղևորներ, համագյուղացիներ՝ 35-ամյա Կարեն Մխիթարյանը, 5-ամյա Աննա և Հասմիկ Մխիթարյանները, 3-ամսական Ասատուր Մխիթարյանը և մեկ այլ ուղևոր՝ 32-ամյա Լիլիթ Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արայիկ Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր