6761 դիտում
21:08 14-04-2015
Ինչու՞ է աղմկում Անալիտիկը
Ամբողջ Հայաստանը, համայն հայությունն ու ողջ առաջադեմ մարդկությունը հպարտացած-հիացած էր ապրիլ 12 կիրակիով, և միայն Անալիտիկն էր կիկոսամայր դարձած վարկածա-հարցախեղդ եղել ու անասելի նեղվել իր խորն ու լիքը անալիզներից՝ բա որ հանկարծ ռեփերին ու իր երկրպագուներին մի բան պատահեր... Բա ու՞ր էին Արմեն Երիցյանն ու իր փրկարարները, ինչի՞ են նրանք ՀՀ բյուջեից այդչափ ֆինանսավորում ստանում, ինչու՞ են այդքան շատ գովաբանվում ու փառաբանվում: Հետո անթաքույց մաղձով մի երկու շրջան պտտվում են Արմեն Երիցյանի շուրջ՝ էդ ո՞նց ա պատահում, որ անձամբ էլ ես մարդկանց փրկում և հաջողված կադրերով հայտնվում ԶԼՄ-ներում: Իսկ այս դեպքում՝ մարդիկ ստիպված իրենց ուժերով փրկվեցին:
Վերնագիրն էլ դրել են ՝ Ո՞վ փրկեց Քանյե Ուեսթին
Ա′յ հարգելի ու անտեղյակ Անալիտիկ:
Տեղեկացնեմ ձեզ, որ փրկարարներն այդ օրը հերթապահություն էին իրականացնում երեք ֆրոնտով՝ օդում, ջրում և ցամաքում: Մեր թռչող սարքերը՝ օդաչուավոր և անօդաչու, աչալուրջ հսկում էին լճամերձ ու հարակից տարածքները, և առաջին իսկ վտանգի դեպքում մեր պարաշյուտիստները պատրաստ էին երաժշտության խրոխտ հնչյունների ներքո իջնել պարահրապարակ, բայց ինչպես ցույց տվեցին վերևից կատարված նկարահանումները, դրա անհրաժեշտությունը չեղավ:
Լճի հզոր ալիքներն ու կոհակները դժվարությամբ էին քողարկում մեր փրկարարական սուզանավերի փողփողացող դրոշները, տասնյակ ջրասուզակների օգնության պատրաստ ջլապինդ բազուկներն ու ոսկեզօծ անալիտիկ պաստառները՝ խեղդվողների փրկությունը հենց իրենց խեղդվողների ձեռագործն է /ուշադիր հետևեք թռչող սարքից կատարված նկարահանումներին/:
Եվ, վերջապես, ամբողջ ափով մեկ հերթապահում էին մեր կամավոր հրշեջ-փրկարարները՝ աղջիկներ և տղաներ, մեր փողային նվագախումբն ու նույնիսկ մեկ կին ատամնատեխնիկ: Իսկ բեմին կից շտապ օգնության ավտոմեքենայի մեջ տեղավորվել էր երեք հրշեջ մեքենա, այն դեպքի համար, եթե հանկարծ անալիզներից խենթացած ոմն անհայտը կամ շատ հանրահայտ մեկը որոշեր հրկիզել լիճը:
Մի բաժակ լճում փոթորկի կայֆ որոնող և սեփական անալիզներից ծանր հոգեվիճակում հայտնվող պատվերով համերգի անսլուխ սազանդարներ, ինչքան հնարավոր է ձեզ հեռու պահեք փրկարարներից: Ափսոս եք, ևս մեկ նման քայլ ու վերջնականապես կվարկաբեկվեք: Այլևս ոչ մի անհատ ու կառույց, որտեղից էլ որ ֆինանսավորվի, ձեր փորած փոսից ձեզ չի հանի: Գրելուց առաջ մի քիչ անալի′զ արեք, էլի:
ՀՀ ՏԿԱԻՆ
Նմանատիպ նյութեր
6629 դիտում
23:08 07-07-2021
Ինչու՞ է «աղմկում» նախագահ Սերժ Սարգսյանը կամ մեղքի զգացողությունից փախչել հնարավոր չէ. Նորայր Նորիկյան
2410 դիտում
16:23 14-08-2014
Ինչո ՞ւ էին աղմկում թմրամոլները
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»