Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Արաբկիրում
Արաբկիրի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը մասնակցեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին ներկայացված էին արաբկիրցի անվանի 14 նկարիչների աշխատանքները: Տեր հայրը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Տեր հայրը ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգստյան աղոթք կարդաց, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: