Nina Ricci-ի ժառանգը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
Nina Ricci նորաձևության տան ժառանգը` 73-ամյա Առլեթ Ռիչին, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման և մեկ մլն եվրոյի չափով տուգանքի: Բացի դրանից, բռնագրավվելու է նրա 4 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքը: Նա մեղադրվում է հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ:
Փարիզի դատարանը բացահայտել է, որ Նինա Ռիչիի թոռնուհին շվեյցարական HSBC բանկում թաքցրել է ավելի քան 22 մլն եվրո` օգտվելով Պանամայում բացված օֆշորային ընկերությունների ծառայություններից:
Առլեթ Ռիչիի դուստրը դատապարվել է 8-ամսյա պայմանական ազատազրկման: