211652_close_icon
views-count1174 դիտում article-date 10:14 14-04-2015

Երևանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ համար պատվիրել. ՀԺ

«Երևանի հյուրանոցների մեծամասնությունում ապրիլի 23, 24,25,26-ի համար հնարավոր չէ որևէ համար պատվիրել, որովհետև բոլոր սենյակները պատվիրված են,- գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:- Սա հաստատվել է երեկ մեր թղթակցի իրականացրած հարցախույզով: Նման իրավիճակ է, մասնավորապես, «Մարիոթ Արմենիա», «Հայաթ Փլեյս Երևան», «Գոլդեն թյուլիփ», «Էրեբունի», «Անի պլազա», «Դայմոնդ Հաուս», «Բեսթ Վեսթերն Կոնգրես» և բազմաթիվ այլ հյուրանոցներում: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս տարվա ապրիլի 24-ին Երևանում աննախադեպ թվով այցելուներ են լինելու: Որոշ մասնագետներ նույնիսկ մտավախություն են հայտնում, թե Երևանի հյուրանոցային ենթակառուցվածքները կարող են չբավարարել առկա պահանջարկը, մանավանդ որ Քիմ Քարդաշյանի այցից և Վատիկանում տեղի ունեցած պատարագից հետո պոտենցիալ հյուրերի նոր ալիք է սպասվում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր