Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Արթիկի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ապրիլի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: