821 դիտում
15:18 13-04-2015
Տեղի է ունեցել ՏԿԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցությունը
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում կատարած աշխատանքային այցին: Նախարարը կրկին փաստեց, որ սահմանամերձ համայնքները մշտապես ուշադրության կենտրոնում են, արվում է հնարավոր ամեն բան՝ բնակչության խնդիրներին լուծում տալու համար:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երրորդ նիստի ընթացքի և արդյունքների մասին:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 274 դեպքի:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Ծառայության պետը հաղորդեց, որ հանրապետության տարածքում կշարունակվեն գարնանային տեղումներ, սակայն ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ հակակարկտային կայաններից արձակվել է 3000-ից ավել կրակոց:
«Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Ա. Վիրաբյանը զեկուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների կազմակերպման մասին:
Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
ՏԿԱԻ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանը զեկուցեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախարարության հանգստյան տան ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին: Հանգստյան տունը, որի շինարարական և կահավորանքի աշխատանքները նախատեսվում է ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում, հնարավորություն կընձեռի կազմակերպել նախարարության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների և նրանց երեխաների հանգիստը:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում անցկացվող ուսումնավարժանքների, ջրատարերի մաքրման աշխատանքների մասին:
Նմանատիպ նյութեր
1014 դիտում
12:14 25-05-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում Արմեն Երիցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
797 դիտում
13:15 27-04-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
972 դիտում
16:45 30-11-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Այս բաժնից
1162 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար