Միջազգային կոալիցիան ռմբակոծել է Ադենում Եմենի նախագահի պալատը
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Ադենում Եմենի նախագահի պալատին:
Ավելի վաղ Եմենի ղեկավարը ստիպված լքել էր երկիրը, իսկ նրա նստավայրը շիա ապստամբ հուսիների վերահսկողության ներքո էր:
Ռմբակոծության 2-րդ գլխավոր նշանակետը երկրի մայրաքաղաք Սանան է:
Սաուդյան Արաբիան անտեսել է օդային հարվածները դադարեցնելու և խռովարարների հետ երկխոսություն սկսելու Իրանի պահանջները: Բացի դրանից, Էր-Ռիադը նորից հայտարարել է ցամաքային գործողություններ սկսելու հնարավորության մասին: