Եվրախորհրդարանը Վրաստանի հավատարիմ գործըկերն է մնում. Մարտին Շուլց
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի վավերացումն անվանել է պատմական նշանակության իրադարձություն:
«Չափազանց կարևոր է, որպեսզի Վրաստանն ամբողջովին կատարի այդ պայմանագրի բոլոր կետերը և իր հավատարմությունը ցուցաբերի Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների հանդեպ»,-ասված է Շուլցի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը կողմ է քվեարկել Եվրամիությանը Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացմանը, ինչը, Եվրախորհրդարանի նախագահի խորին համոզմամբ, Վրաստանի կառավարության գործադրած ջանքերի արդյունքն է: