211652_close_icon
views-count1695 դիտում article-date 17:29 12-04-2015

Նախագահը Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետեւ ՀՀ Նախագահը հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը և ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ավարտելով պաշտոնական այցը այսօր երեկոյան կվերդառնա Հայաստան:

Նմանատիպ նյութեր