211652_close_icon
views-count34528 դիտում article-date 14:14 12-04-2015

Ու՞մ վրա էր հույսը դրել գեներալ Փայտյանի ազգականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում կատարված օրինախախտման համար վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ այն վարորդները, ովքեր մեքենան վարելու ժամանակ կլինեն ոչ սթափ, իրենց մոտ չեն ունենա վարորդական իրավունքի վկայական, մեքենայի տեխնիկական անձնագիր, ապա նրանց տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այսօր՝ ապրիլի 12-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչ Մանուկ Սարգսյանի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Mercedes մակնիշի 01 QD 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Լևոն Փայտյանը, ով նշված ավտոմեքենան Արամ Խաչատրյան 27 շենքի մոտ կայանել էր հանդիպակաց հետիոտնային անցման վրա, ինչը խոչնդոտ էր առաջացնում մյուս տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի համար: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վերջինս գեներալ Արշալույս Փայտյանի ազգականն է և երևի մտածել էր, որ ՃՈ աշխատակիցները իր օրինախախտումը չեն արձանագրի: Հատուկ գեներալների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ուժային կառույցների աշխատակիցների եւ այլ անձանց համար հայտնում ենք, որ առաջիկայում [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակելու է նյութեր «վայ» պաշտոնյաների և նրանց ազգականների կատարած օրինախախտումների վերաբերյալ, որոնք ավարտվել են ՃՈ աշխատակիցների կողմից նրանց խախտումները արձանագրելով, որից հետո նրանց դրամապանակը դատարկվել է, երբ նրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր