Մարոկկոյի հյուսիսում իրար են բախվել մարոկկացի երիտասարդ մարզիկների տեղափոխող ավտոբուսն ու բեռնատարը . 31 մարզիկ զոհվել է
Մարոկկոյի հյուսիսում իրար են բախվել մարոկկացի երիտասարդ մարզիկների տեղափոխող ավտոբուսն ու բեռնատարը, ինչի
հետևանքով առնվազն 31 մարզիկ է զոհվել, ևս ինը հոգի վիրավոր է:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն՝ հղում անելով իրանական «Al Jazeera» հեռուստաընկերությանը, զոհերի թվում է նաև անվանի վազորդ 31-ամյա Հասան Իսենգարը:
Մարզիկները երկրի մայրաքաղաք Ռաբաթից մեկնում էին Արևմտյան Սահարա` մրցումների: Վթարը տեղի է ունեցել Թան-Թան անապատային քաղաքի մոտ: Հայտնի է, որ շատերի մարմինները բռնկված հրդեհից պարզապես մոխրացել են: