Կանադայի կառավարությունն առաջիկա ամիսներին Ուկրաինա կուղարկի իր զինծառայողներին
Կանադան զինվորականներ կուղարկի Ուկրաինա, բայց ոչ՝ ուժային գործողությունների մասնակցելու: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Կանադայի կառավարությունը մոտ ամիսներին Ուկրաինա կուղարկի իր զինծառայողներին: Պաշտոնական Օտտավան նշել է, որ զինվորականները չեն մասնակցի ուժային գործողությունների, այլ, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն զորավարժություններին:
Ընդ որում` Ուկրաինայում Կանադան սերտորեն կհամագործակցի ԱՄՆ հետ, որի զինծառայողներն արդեն գտնվում են այստեղ: