ԵԱՀԿ֊ն մարդու իրավունքների դիտորդական առաքելություն կուղարկի Ուկրաինա
ԵԱՀԿ֊ն մարդու իրավունքների դիտորդական առաքելություն է ուղարկելու Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Դիտորդներն Ուկրաինայում կաշխատեն 6 ամիս։
Առաքելության կազմում 100 քաղաքացիական դիտորդներ են ընդգրկվել, սակայն նշվում է, որ այդ թիվը կարող է 400֊ի հասնել։