1456 դիտում
21:39 18-01-2014
Իտալիայում միանձնուհին երեխա է լույս աշխարհ բերել և անվանակոչել Ֆրանցիսկոս
Իտալիայի Ռիետի քաղաքում երիտասարդ միանձնուհի երեխա է լույս աշխարհ բերել։
Նա որովայնի սուր ցավերով բուժօգնության է դիմել, հայտնում է ITAR-TASS:
Մենաստանի քույրերը կնոջը հեռու են պահում լրագրողներից։ Ծննդաբերության մասին հայտնի է դարձել մեկ օր հետո։
Երեկ հաստատվել է, որ միանձնուհին որդի է ունեցել, և անվանել Ֆրանցիսկոս` ի պատիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի։
Հայտնի է, որ նա 32 տարեկան է, ծնվել է Սալվադորում։ Իտալիայում բնակվում է 16 տարեկանից։ Երեխան կրելու է մոր ազգանունը, իսկ հոր մասին որևէ տեղեկություն չի նշվում։
Մենաստանում պատմել են, որ վերջերին շրջանում նա եղել է հայրենիքում, բայց վերադառնալուց հետո ոչինչ չի պատմել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3958 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1084 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին