Չինաստանը երկաթուղային մայրուղի կանցկացնի Էվերեստի տակով
Չինաստանը դիտարկում է տրանստիբեթյան երկաթուղու երկարացման և երկիրը Նեպալին միացնելու տարբերակը: Այդ երկաթուղային մայրուղին կանցնի Էվերեստի (Ջոմոլունգմա) տակով, ինչի համար անհրաժեշտ կլինի թունել կառուցել աշխարհի ամենաբարձր լեռան տակ:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «The Guardian»-ին, Չինաստանի գիտությունների ակադեմիայի երկաթուղային տրանսպորտի փորձագետ Վան Մէնշոուն հայտնել է, որ Չինաստանը Նեպալի խնդրանքով սկսել է այդ նախագծի իրականացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Ներկա պահին Չինաստանի և նեպալի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա: