Բաքվից մինչև Վրաստանի սահման վճարովի մայրուղի կկառուցվի
Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամլո քարտուղար Նամիկ Հասանովը հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանի մայրաքաղաքից մինչև Վրաստանի սահմանը գործող ճանապարհներին զուգահեռ կառուցվելու է վճարովի նոր մայրուղի:
«Ուսումնասիրվում է համաշխարհային փորձը։ Նախագիծը քննարկման փուլում է»,-ասել է նա։
Հասանովը նշել է, որ իրենք արդեն վճարովի մայրուղիների փորձ ունեն։
«Ապագայում պլանավորում ենք այդ փորձը կիրառել նաև այլ պատմական տարածքներում»,- ասել է նախարարութւյան մամլո քարտուղարը։