Օմանի միջնորդությունը կարող է վերջ դնել Եմենում տիրող արյունահեղությանը
Եմենում շիա ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող «Վճռականության փոթորիկ» օպերացիան կարող է դադարեցվել Օմանի միջնորդության շնորհիվ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նման եզրակացության են եկել Կատարի «Al Jazeera» արբանյակային հեռուստաալիքի կողմից հարցման ենթարկված փորձագետները:
Փորձագետները կարծիք են հայտնել, որ Եմենում իրավիճակի սրմանը զուգահեռ Օմանն ակտիվացրել է իր դիվանագիտական աշխատանքները:
Մասնավորապես, ապրիլի 8-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը այցելել է այս սուլթանություն և բանակցություններ վարել արտաքին գործերի պատասխանատու նախարար Յուսեֆ բեն Ալաուի բեն Աբդալայի հետ:
Ապրիլի 9-ին Օմանի մայրաքաղաքը Մասկատ է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը: Երկու դեպքերում էլ քննարկման գլխավոր թեման եղել է Եմենում տիրող իրավիճակը: