1663 դիտում
22:58 23-06-2014
Ակնհայտ է, որ լրտեսության մեղադրանքը, որ ենթադրում է մահապատիժ, կարող է վերջ դնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անգամ տարրական հաղորդակցությանը
«Անշուշտ դուք տեղեկացված եք, որ Ադրբեջանում ապրիլի 19-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց հանրահայտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ ակտիվիստներ՝ Արիֆ և Լեյլա Յունուսները, ապրիլի 29-ին հրավիրվեցին ոստիկանություն՝ հարցաքննության: Նրանք այն հազվադեպ հանդիպող ադրբեջանցիներից են, ովքեր մասնակցում էին ‘’Մարդիկ մարդկանց համար’’ կամ ‘’Ուղի համար 2’’ ծրագրին, որտեղ փնտրվում են ուղիներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի իրականացման համար»:
Ակնհայտ է, որ լրտեսության մեղադրանքը, որ ենթադրում է մահապատիժ, կարող է վերջ դնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անգամ տարրական հաղորդակցությանը:
Անկասկած, Լեյլա Յունուսի հարցաքննման հանգամանքերը մեծ ստվեր են գցում Եվրոպայի Խորհրդում ամենահանդուրժող պետությունը լինելու Ադրբեջանի անվերջ ջանքերի վրա:
Բերեմ մեկ պարզ օրինակ` ոստիկանությունում զուգարան գնալիս Լեյլա Յունուսիին ուղեկցել է մի, ով զուգարան է մտել նրա հետ: Այս դեպքի վերաբերյալ Լեյլա Յունուսի պարզ հարցին` թե արդյոք էթիկայի տեսանկյունից ճիշտ է կնոջն ուղեկցել զուգարան և մնալ այնտեղ նրա հետ, մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանել է, որ նա ԿԻՆ չէ, այլ՝ նա ՀԱՅ է:
Հետաքրքիր է, արդյոք այս ատելությունն ու ագրեսիվ հռետորաբանությունը համապատասխանում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի Ադրբեջանի ստանձնած նախագահության առաջնահերթություններին, որի մասին րոպեներ առաջ լսեցինք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի բոցաշունչ ելույթում:
Բազմաթիվ միջազգային կառույցներ վերահաստատեցին իրենց մտահոգությունները՝ Ռաուֆ Միրկադիրովին կալանքի տակ պահելու, ինչպես նաև Արիֆ եվ Լեյլա Յունուսների հարցաքննության հանգամանքների շուրջ: ԵԽԽՎ-ն որևէ կերպ արձագանքե’ց: Ակնհայտորեն ոչ:
‘’Ուղի համար 2-ի’’ շրջանակներում հաղորդակցությունները անչափ կարևոր են փոխադարձ վստահություն հաստատման համար, ինչն էլ կօգնի մեր հասարակություններին նախապատրաստվել հակամարտության խաղաղ բանաձևի ընդունմանը: Սակայն իմ ադրբեջանցի գործընկերները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի պատվիրակությանը մեղադրելու ոչ կառուցողական լինելու և երկխոսության ուղիները մերժելու համար, սակայն սա ընդամենը մի անհաջող և անազնիվ փորձ է ԵԽԽՎ ուշադրությունը շեղելու ադրբեջանական իշխանությունների իրական քաղաքականությունից՝ այն է ճնշումների ենթարկել բոլոր նրանց, ովքեր, ի տարբերություն Ադրբեջանի կառավարությանը, փորձում են խաղաղ երկխոսության գնալ:
Մինչ Ադրբեջանի՝ ԵԽ Նախարարների Կոմիտեի նախագահությունը ստանձնելը դեռ մի փոքր հույս կար, որ այդ երկիրը կարող է հաշվի առնել միջազգային կազմակերպությունների մտահոգությունները և բարելավել իր երկրում մարդու իրավունքների չափանիշերը: Դժբախտաբար, ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ: Ցավով, պետք է նշել, որ թե նախագահությունը ստանձնելու համար մրցավազքի և թե հենց նախարարների կոմիտեի ղեկավարումը ստանձնելու ընթացքում իրավիճակն ավելի է վատթարացել:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պետք է լրջորեն մտահոգված լինի Ադրբեջանի՝ իր հանձնառությունները կատարելու ձախողման հարցով, ինչպես նաև համապատասխան գործողութուններ պետք է իրականացնի՝ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը այս երկրում հաստատելու համար:
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
09:27 05-05-2021
«Չեմ ընդունում մեղադրանքը. այս գործի հիմնական կուրատորը ենթադրում եմ՝ ով է». Բագրատ Եսայան. Aravot.am
1153 դիտում
13:33 31-07-2023
Վագիֆ Խաչատրյանի մեղադրանքը ենթադրում է 20 տարի ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն
1362 դիտում
11:56 04-06-2014
Էրդողանը CNN-ին մեղադրել է լրտեսության մեջ. ԱՄՆ Պետդեպը հերքում է մեղադրանքը
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»