Հիլլարի Քլինթոնը պատրաստ է սենսացիոն հայտարարություն անել
                        ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը 2016 թ. նոյեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնական հայտարարություն կանի ապրիլի 12-ին:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «New York Daily»-ին, ԱՄՆ նախկին պետքարտուղարը, ամենայն հավանականությամբ, այդ հայտարարությունը կանի սոցցանցերում: 
Կայքը հայտնում է, որ ըստ CNN հեռուստաընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների` ԱՄՆ նախկին առաջին տիկինը այս պահին առաջ է անցել նախագահի պաշտոնի համար պայքարող մյուս թեկնածուներից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

