1673 դիտում
18:43 09-04-2015
Գիտնականները Մարսի վրա սառցե օղակներ են հայտնաբերել
Ինչպես տեղեկացնում է «ntv.ru»-ն, գիտնականները պարզել են, որ Մարսը հյուսիսային և հարավային կիսագնդում առկա օղակները սառույցից են: Գիտնականների բացահայտմանը նվիրված հոդվածը հրապարակված է «Geophysical Research Letters» ամսագրում:
Մարսը գոտևորող օղակները վաղուց են հայտնաբերվել, սակայն գիտնականները չէին կարողանում հասկանալ, թե դրանք ինչից են բաղկացած՝ սառած ջրի՞ց, սառած CO2 ածխածնի երկօքսիդի՞ց, թե՞ պարզապես սեղմված լեռնային ապարներից: Վերջին տասնամյակում ստացված արբանյակային տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Մարսի գոտիներն իսկական սառույցից են: Հետազոտողները հաշվել են, որ սառցե օղակները մոտ 150 մլրդ խմ սառած ջուր են պարունակում: Այդ քանակի ջուրը կբավականացներ ամբողջ կարմիր մոլորակը 1,1 մետր հաստությամբ հավասար շերտով պատելու համար: Գիտնականները ենթադրում են, որ սառույցը չի գոլորշիացել, որովհետև վերևից ծածկված է փոշու և լեռնային ապարների հաստ շերտով:
Սառցե տարածքի մակերեսը համապատասխանում է Երկիր մոլորակի այնպիսի տարածքին, որը հավասար է Դանիայի մակերեսին:
Նմանատիպ նյութեր
2747 դիտում
17:48 18-02-2015
Գիտնականները Մարսի հարեւանությամբ տարօրինակ օբյեկտ են հայտնաբերել
2284 դիտում
14:41 26-03-2015
2003թ-ի մարտի 26-ին գիտնականները պարզեցին, որ Մարսի վրա սառած ծով կա
2003 դիտում
18:26 06-02-2014
NASA-ի մասնագետները Մարսի վրա հայտնաբերել են նոր խառնարան
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով