2287 դիտում
14:41 26-03-2015
2003թ-ի մարտի 26-ին գիտնականները պարզեցին, որ Մարսի վրա սառած ծով կա
2003 թ-ի մարտի 26-ին «Викинг-2» կայանից արված լուսանկարում գիտնականներին հաջողվեց Մարս մոլորակի մակերևույթն ուսումնասիրել և պարզել, որ մոլորակի վրա սառած ծով կա:
Ըստ կարմիր մոլորակի հետազոտողների, մոտ 5 միլիոն տարի առաջ այդ տարածքը 800/900 կմ տարածքով ջրով է ծածկվել, ինչից հետո ջուրը սառել է և պատվել ավազային հաստ շերտով:
Տիեզերական արբանյակների կողմից արված լուսանկարները վկայում են, որ Մարսի ողջ մակերևույթը պատված է գետերի ճյուղավորումներով, իսկ մեծ տարածքով ձգվող հարթավայրերը նման են ԱՄՆ-ի hայտնի Կոլորադոյի կիրճերին:
Ըստ գիտնականների՝ սառած ծովերի, գետերի և լճերի մեծ մասը պատված են կարմիր ավազով: Երկիր մոլորակի վրա նման տեսակի ավազ կարելի է գտնել Աֆրիկայի և Հնդկաստանի գրունտային հողերում:
Նմանատիպ նյութեր
1673 դիտում
18:43 09-04-2015
Գիտնականները Մարսի վրա սառցե օղակներ են հայտնաբերել
2747 դիտում
17:48 18-02-2015
Գիտնականները Մարսի հարեւանությամբ տարօրինակ օբյեկտ են հայտնաբերել
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով