Գիտնականները Մարսի հարեւանությամբ տարօրինակ օբյեկտ են հայտնաբերել
Աստղագետները Մարս մոլորակի հարեւանությամբ՝ մակերեւույթին մոտ, նկատել են տաօրինակ «ամպ», որի տրամագիծը մոտ 1000 կմ է:
Հսկայական ամպը Կարմիր մոլորակի մակերեւույթից 250 կմ բարձրության վրա է: Մասնագետների խոսքով՝ օբյեկտը փոշեմրրիկի հետեւանք չէ, քանի որ այն մարսի գրունտի մասնիկները սովորաբար բարձրացնում է մինչեւ 60 կմ:
Նման ամպ նկատվել է նաեւ 2012 թվականի ապրիլին՝ 10 օրվա ընթացքում: Գիտնականներին այդպես էլ չի հաջողվել արձանագրել օբյեկտի առաջացման պատճառը: