211652_close_icon
views-count1325 դիտում article-date 16:25 09-04-2015

Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ

Ապրիլի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարները: Ապրիլի 24-ի միջոցառումների համատեքստում անդրադառնալով արտաքին ծառայությունների և հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես կատարողական կարգապահության բարձրացման անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանը պահանջեց սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության ծառայողի արտաքին տեսքից ու պահվածքից, մինչև հասարակական կարգի պահպանման ընթացիկ ու կանխարգելիչ միջոցառումներ: Խոսելով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլի առաջնահերթությունների մասին՝ ոստիկանության պետը նշեց, որ այդ գործընթացն անշրջելի է, և այդ իրողության գիտակցումը պետք է ունենա ողջ համակարգը՝ ղեկավարից մինչև շարքային: Միայն այդպես է հնարավոր իրականացնել այն քաղաքականությունը, որը որդեգրել ու որին հավատարիմ է լինելու ոստիկանությունը: Խոսելով ժամանակին ոստիկանության գործունեության մեջ տեղ ունեցած արատավոր երևույթները սկզբունքորեն բացառելու մասին՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նոր պայմաններում հասարակության հետ աշխատելու հիմնախնդիրներին, այն մեթոդներին, որոնցով նոր իրողությունները պետք է հասանելի դառնան քաղաքացիներին: Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և տեղակալ Սամվել Հովհաննիսյանը գործնական պարապմունքի մասնակիցների հետ մանրամասնեցին պլանային թեմաները և առարկայական քննարկումից հետո ըստ ստորաբաժանումների տվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարարկաններ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր