Հալեպում ԻՊ զինյալները սպանել են այլ խմբավորումների զինյալների
Սիրիայում “Իսլամական պետություն” խմբավորման մահապարտների` 2 բնակավայրի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ:
Թուրքիայի հետ սահմանակից ավաններից մեկում պայթուցիկներով լի ավտոմեքենան պայթել է. զոհվել է 23 մարդ:
Իսկ ավելի վաղ “Իսլամական պետության” զինյալներից մեկն իրեն պայթեցրել է Հալեպի արվարձաններում, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում` “Ջեբհա աշ-Շամիա” խմբավորման դաշտային 2 հրամանատար և “Ֆրոնտ ան-Նուսրա” խմբավորման պարագլուխներից մեկը: