971 դիտում
14:44 09-04-2015
Կբարելավվեն բիզնես գործունեություն ծավալելու պայմանները
«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվեն ոլորտը կարգավորելու և բիզնես գործունեություն ծավալելու պայմանները, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների ծախսերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է գործարարների աշխատանքը դյուրացնելուն ուղղված քայլերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դրանց հետևանքով չպետք է տուժի եկամուտների հավաքագրումը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կվերացվեն երկու օրենսգրքերում եղած բացթողումները և անհամապատասխանությունները:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
14:40 27-02-2014
ՀՀ կառավարության որոշմամբ անկողնային խնամք ստացող անձանց պայմանները կբարելավվեն
2017 դիտում
16:59 29-08-2019
Հետևողականորեն կբարելավվեն զինծառայողների ծառայության պայմանները
Այս բաժնից
901 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
781 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը