211652_close_icon
views-count657 դիտում article-date 14:16 09-04-2015

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետության ք.Կայրակկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին: Ռազմական կոմիտեի օրակարգի համաձայն` քննարկվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջանի ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, 2015թ. օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման, ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր:

Նմանատիպ նյութեր