211652_close_icon

ՌԴ-ում թունավոր ամպի հետեւանքով 211 ագռավ է սատկել

views-count1955 դիտում article-date 17:44 09-04-2015
ՌԴ Ռոստովի շրջանի Տագանրոկ քաղաքում միանգամից 211 ագռավ է սատկել: Անասնաբույժների խոսքով, թռչունները սատկել են թունաքիմիկատների ամպի մեջ հայտնվելու հետեւանքով: Սատկած թռչուններին գերեզմանատան այցելուներն են նկատել եւ դիմել գերեզմանատան տնօրենին: Վերջինս մասնագետների է հրավիրել, որոնք համապատասխան անալիզից հետո հայտարարել են, որ թռչունների զանգվածային անկնման պատճառը թռչնի գրչիպը չէ: Նրանց խոսքով` ագռավները սատկել են քամու հետեւանքով բարձրացված թունավոր նյութերի հետեւանքով: Թռչունների մարմինները ոչնչացվել են:

Նմանատիպ նյութեր