Գագիկ Սուրենյանը զգուշացնում է` կարկտաբեր ամպի օջախ է մոտենում Երևանին
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Կարկտաբեր ամպի օջախ է մոտենում, այս պահին Արմավիրի վրա է, ձեր մեքենաները ապահով տեղ կանգնացրեք»:
Հիշեցնենք, որ երեկ հանրապետությունում տեղացած կարկուտը ահռելի վնաս է հասցրել Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի մարզի բազում համայնքների` պտղատու այգիների ու ցանքատարածքների, այդ թվում նաև` մայրաքաղաքի: