1787 դիտում
14:38 09-04-2015
Խաս Բախչա. Ախալքալաքի 133-ամյա այգու հիմնադրման գեղեցիկ պատմությունը
Խաս Բախչա: Ախալքալաքի 133-ամյա այգին արդեն վերածվել է քաղաքի խորհրդանիշի, մի վայր, որը բոլորի մոտ արթնացնում է մանկության քաղցր հիշողություններ, վեր է հանում երիտասարդական տարիների սիրային հետաքրքիր ու երբեք չխամրող պատմություններ, մերժված, անպատասխան ու փշրված սիրո, ինչպես և սիրակեզ երեկոների, սիրած աղջկան առաջին անգամ ընկերանալու և ամուսնության առաջարկության վերաբերյալ անցյալի հուզառատ պահեր:
Խորհրդանշական այս այգում են հասակ առել նաև հայոց պետության ու հայ մշակույթի երախտավորներ, Հայոց Առաջին Հանրապետության վարչապետեր Քաջազնունին ու Օհանջանյանը, նախարարներ Ռուբեն Տեր-Մինասյանն ու Արտաշես Չիլինգարյանը, գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Մկրտիչ Սարգսյանը և շատ ու շատ ուրիշներ:
Խաս Բախչայի հիմնադիր Ստեփանոս Անանիկյանն ու այգու հիմնադրման գեղեցիկ պատմությունն են մեր այսօրվա հաղորդման առանցքում: Տեղեկությունները վերցված են ջավախահայ մտավորական Մկրտիչ Քթոյանի «Ջավախք, անցյալի էջեր» գրքից:
Հաղորդման ավարտին հատվածներ են մեջբերված անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի «Խաս Բախչան» հուշագրությունից:
Աղբյուրը՝ [url=http://lratvakan.am/?p=43229&l=am/erkir+zabaxa+stepanos+ananikyan+xas+baxcha]lratvakan.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2175 դիտում
17:00 05-03-2018
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
721 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»