Ցարնաևը մեղավոր է ճանաչվել. նա կդատապարտվի մահապատժի կամ ցմահ ազատազրկման
Ամերիկյան դատարանը 11-ժամյա քննարկումից հետո 2013 թ-ի ապրիլի 15-ի բոստոնյան մարաթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևին մեղավոր է ճանաչել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել 3 մարդու մահվան և 264 մարդու խեղման մեջ: Այժմ դատարանին մնում է կամ Ցարնաևին մահապատժի դատապարտել կամ՝ ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի:
Ցարնաևի փաստաբանը խոստովանել է, որ իր պաշտպանյալը մեղավոր է, սակայն նա գործել է իր ավագ եղբոր՝ Թամերլան Ցարնաևի հրահանգով: