Ռոնալդուն ընդունել է մեղքը և կդատապարտվի 2 տարվա պայմանական ազատազրկման
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքննության հետ համաձայնության է եկել՝ Իսպանիայում հարկերը թաքցնելու գործով:
33-ամյա պորտուգալացին դատարանի դահլիճում իրեն մեղավոր կճանաչի և կհամաձայնվի 2 տարվա պայմանական ազատազրկման: Նիստը կկայանա Մադրիդում՝ 2019թ. հունվարի 14-ին:
Դատարանը Ռոնալդուին մեղավոր է ճանաչել 14,7 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: Ռոնալդուն իսպանական գանձարանին արդեն վերադարձրել է 13,4 մլն եվրո:
Համաձայն օրենսդրության, նա պետք է դատարանի առջև կանգնի, որպեսզի վավերացնի հետաքննության հետ գործարքը: Քրեական գործից խուսափելու համար Ռոնալդուն առաջարկել էր 375 հազ. եվրո, սակայն այն մերժվել էր:
Կրիշտիանուն կալանքի չի վերցվի: Բայց եթե նա նորից խախտի Իսպանիայի հարկային օրենսդրությունը, ապա իրական պատժաժամկետ կստանա: