Արագածոտնի մարզպետն այցելել է ցեղասպանությունը վերապրած Գույնա Մարկոսյանին
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ՀՀ Նախագահի օգնական Արմեն Աբելյանը այցելեցին Թաթուլ գյուղում բնակվող, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գույնա Նազարեթի Մարկոսյանին:
Պատվավոր հյուրերը շնորհավորեցին Գույնա Մարկոսյանին` Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, հետաքրքրվեցին նրա որպիսությամբ: Չնայած իր պատկառելի տարիքին, ցեկասպանության ականատեսը մանրամասներ էր հիշում հայոց պատմության այդ եղերական ժամանակաշրջանի մասին եւ այդ ամենը նա պատմեց մեծագույն հուզմունքով:
ՀՀ Նախագահի կողմից Գույնա Մարկոսյանին հանձնվեց նվերներ` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հուշադրամ, 1 մլն. դրամի չափով աջակցություն եւ ծաղիկներ: