«Կորած անցյալի հավերժ վկաներ» խորագրով ցերեկույթ` Երկրաբանական թանգարանում
Ապրիլի 9-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում կկայանա «Կորած անցյալի հավերժ վկաներ…» խորագրով հուշ-ցերեկույթ: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն Արեւմտյան Հայաստանում բռնաճնշումների ենթարկված հայ երկրաբանների և բժիշկների անձնական իրերը: Միջոցառումը կուղեկցվի «ArtVocal անսամբլի» ելույթով:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, հայտնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը: