Հյուսիսային Կորեան մոտ 1000 բալիստիկ հրթիռ ունի, որոնք ի վիճակի են հասնել Ճապոնիայի տարածք
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ԿԺԴՀ-ն մոտ հազար բալիստիկ հրթիռ ունի, որոնք ի վիճակի են հասնել Ճապոնիայի տարածք:
Այդ մասին ասված է ապրիլի 7-ին Վաշինգտոնում Ջոն Հոփքինսի համալսարանի հեռանկարային միջազգային հետազոտությունների դպրոցի ամերիկա-կորեական ինստիտուտի հրապարակած զեկույցում:
Ըստ հրապարակման` այդ հրթիռների մեջ են մտնում 1,2-1,5 հազար կմ. հեռավորության «Նոդոն» և 300-600 կմ. հեռավորության «Սկադ» տեսակի հրթիռները:
Զեկույցում նաև նշվում է, որ մինչև 2020 թ. Հյուսիսային Կորեան կարող է իր տնօրինության տակ ունենալ մոտ 100 միջուկային մարտագլխիկ: