Քրեական օրենսգրքի երկու հոդվածների մեղադրանքներով հետախուզվողը կամավոր բաժին է ներկայացել
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 20.15-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով 2011 թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասի և 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]