Իրանը եռամսյակային կտրվածքով հաշվետվություն է ներկայացնելու ՄԱԳԱՏԵ-ին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ Իրանը յուրաքանչյուր եռամսյակը մեկ հաշվետվություն է ներկայացնելու ՄԱԳԱՏԵ-ին միջուկային ոլորտի իր գործունեության վերաբերյալ:
«Զեկույցն ամեն եռամսյակում թարմացվելու է: ՄԱԳԱՏԵ-ի պարտականությունն է լինելու այն հաստատելը և եթե հայտնաբերվեն որևէ անհամապատասխանություններ կամ կասկածներ ի հայտ գան, ապա գործակալությունը միջուկային օբյեկտ մուտք գործելու պահանջ է ներկայացնելու, որը Իրանի իշխանությունները պարտավոր են ապահովել»,-ասել է Ամանոն: