5868 դիտում
19:52 28-03-2020
Մարիա Կարապետյան. Հետայսու հասարակական կազմակերպությունները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետայսու հասարակական կազմակերպությունները պետությանը ներկայացնելու են իրենց գործունեության մասին հաշվետվություն, որը կհրապարակվի Պետական եկամուտների կոմիտեի կայքում։
Անհրաժեշտ է ընդգծել, որ այս հաշվետվությունը կազմակերպությունների հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը չէ։ Վերջինս շարունակում է պաշտպանվել հարկային գաղտնիքով և հասանելի է միայն Հարկային ծառայության համար։
Այս հաշվետվությունը այսպես ասած բովանդակային հաշվետվություն է։ Այսինքն պահանջվող տվյալներից ամենակենտրոնականը կազմակերպությունների կողմից տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումները և դրանց համառոտ նկարագրությունն (վայր, նպատակ, կարգավիճակ) է, ստացված և ծախսված ընդհանուր գումարը։
Հույս ունեմ, որ սա հնարավորություն կլինի, որ նախ բոլոր հետաքրքրված քաղաքացիները ծանոթանան հասարակական կազմակերպությունների աշխատանքների հետ։ Հույս ունեմ նաև, որ սրա արդյունքում քաղաքացիները իրենց ուղղված սուտ և վախեր սնող հոսքը (իմա՝ «նրանք ծախված են և ծառայում են օտար շահերի») կհանդիպի սառը անտարբերության կամ բարի ժպիտի, քանի որ նման հաշվետվողականության դիմաց մենք՝ որպես հանրություն քաղաքացիական հասարակությանը հետյասու՝ ընդմիշտ պետք է ապահովենք օրենքով երաշխավորված և հարձակումներից զերծ գործունեություն՝ անկախ բոլորիս ճաշակից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2409 դիտում
09:56 14-09-2021
Հետայսու Արցախի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն ծավալելու իրավունք ևս ունեմ. փաստաբան Կարապետյան
915 դիտում
11:58 08-04-2015
Իրանը եռամսյակային կտրվածքով հաշվետվություն է ներկայացնելու ՄԱԳԱՏԵ-ին
Այս բաժնից
499 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
982 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը