848 դիտում
10:14 16-05-2015
Դրամային վարկավորումը եռամսյակային կտրվածքով նվազել է 53.2 միլիարդ դրամով. Ժողովուրդ
«Այս տարվա հունվարին ՀՀ առևտրային բանկերը տրամադրել են 79.3 միլիարդ դրամի դրամային վարկեր, փետրվարին` 62.7 միլիարդ դրամ, մարտին` 66.1 միլիարդ դրամի վարկ: Այս տվյալները ստացվել են ՀՀ ԿԲ ամսական տեղեկագրերի տվյալների համադրման արդյունքում: Դրամով վարկավորման փետրվարի և մարտի ցուցանիշները մեր դիտարկած 15 ամիսների ընթացքում ամենացածրն են: Ըստ եռամսյակների՝ պատկերն այսպիսին է. 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ բանկերը տրամադրել են 207.9 միլիարդ դրամի դրամային վարկեր, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը 261.2 միլիարդ էր:
Այսինքն՝ դրամային վարկավորումը եռամսյակային կտրվածքով նվազել է 53.2 միլիարդ դրամով կամ 20.4%–ով: Դրամային արտահայտությամբ ընդհանուր վարկավորումը (ՀՀ դրամ, դոլար և եվրո) այս տարվա ընթացքում աճի միտում է ունեցել, սակայն դա տեղի է ունեցել արտարժութային վարկերի հաշվին: 2015 թվականի հունվարին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվել է 144.6 միլիոն դոլար դոլարային վարկ, փետրվարին՝ 180.4 միլիոն դոլար, մարտին՝ ավելի քան 207 միլիոն դոլար: Եվրոյով վարկավորումն առաջին ամիսներին նույնպես աճի միտում է ունեցել. հունվարին՝ 7.7 միլիոն եվրո, փետրվարին՝ 10.9 միլիոն, մարտին՝ 12.7 միլիոն եվրո»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
879 դիտում
11:58 08-04-2015
Իրանը եռամսյակային կտրվածքով հաշվետվություն է ներկայացնելու ՄԱԳԱՏԵ-ին
1178 դիտում
13:51 02-04-2014
Ավելի քան 7200 հեռախոսազանգ՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծերի հեռախոսահամարներով եռամսյակային տվյալներով
2144 դիտում
16:14 11-07-2016
Ներկայացվել է ԼՂՀ Կառավարության՝ ստացած աջակցության մուտքի և ելքի եռամսյակային հաշվետվությունը
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»