211652_close_icon
views-count2480 դիտում article-date 21:52 14-04-2016

Ֆինանսական հանգանակության միջանկյալ հաշվետվություն՝ ապրիլի 4-13 ժամանակահատվածի կտրվածքով

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը 2,648 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ 2,169,459,376 դրամ գումար՝ ներառյալ դոլարով, եվրոյով և ռուբլիով փոխանցումները: Իսկ միայն ապրիլի 13-ին փոխանցումները կազմել են 222,163,041 դրամ՝ 507 անձանց կողմից: Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում: Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: [url=http://minfin-nkr.am/?section=payameria/index]Տերմինալի էջը.[/url] Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումների համար նայել հետևյալ տվյալները՝ Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների [url=http://minfin-nkr.am]նախարարության կայքում[/url]. ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր