211652_close_icon
views-count1648 դիտում article-date 16:00 07-04-2015

Էրդողանը Թեհրանում է

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով այսօր մեկնել է Իրան: Նա Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպում կանցկացնի, որի ընթացքում քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այլ խնդիրներ: Էրդողանը մասնակցելու է իրանաթուրքական համագործակցության խորհրդի 2-րդ նիստին, իսկ հետո առանձին հանդիպում կանցկացնի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեիի հետ: Օրեր առաջ Էրդողանը կոչ էր արել Իրանին դադարեցնել աջակցել Եմենում շիա հուսի ապստամբներին: Թուրքիայի նախագահի հայտարարությանը բուռն էին արձագանքել իրանցի պատգամավորները, ովքեր կոչ էին արել Իրանի նախագահին չեղյալ հայտարարել Էրդողանի՝ Իրան կատարելիք այցը կամ էլ իրենց երկիր այցելելուց առաջ Էրդողանը պետք է ներողություն խնդրեր Իրանի իշխանություններից:

Նմանատիպ նյութեր